Բոլորը
Ղեկավարություն
Մոնտեսսորի
Խմբակներ
Նոնա Վանեցյան
Հիմնադիր տնօրեն
Ծնվել է 1982թ. հունվարի 7-ին ք.Երևանում։
1999֊2004թթ. Հ.Աճառյանի անվան համալսարան, համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ։
2013֊2016թթ. Հայաստանի պետական կառավարման ակադեմիա, Հանրային կառավարման ֆակուլտետ։
2004-2005թթ. ՀԾԿՀ առաջին կարգի մասնագետ։
2005-2010թթ. ՀԾԿՀ առաջատար մասնագետ։
2010֊2012թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ աշխատակազմի քարտուղարության արձանագրային և հանձնարարականների հսկողության բաժնի պետ։
2012-2015թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ։
2015֊2016թթ. ՀՀ ՏԿԱԻ նախարարի խորհրդական։
Հանդիսացել է այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։
Քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Փրկարար ծառայության լեյտենանտ:
2017թ. օգոստոսից «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի հիմնադիր տնօրենն է։
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Գոհար Ասատրյան
Տնօրենի տեղակալ
Ծնվել է 1983 թ. հունվարի 26-ին ք.Երևանում:
2001-2005թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, երաժշտագիտության ֆակուլտետ:
2005-2006թթ. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչություն՝ առաջին կարգի մասնագետ:
2007-2009թթ. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության ֆիրմային անվանումների բաժին՝ առաջատար մասնագետ:
2009-2011թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության քարտուղարություն՝ առաջատար մասնագետ:
2012-2016թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն՝ գլխավոր մասնագետ:
2016-2017թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին՝ բաժնի պետ:
Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2017թ. հուլիսի 17-22-ը մասնակցել է «Մ.Մոնտեսորիի համակարգով 3-6 տարեկան երեխաների հետ աշխատանքի հոգեբանա-մանկավարժական հիմունքները» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
2017 թ. սեպտեմբերին մասնակցել է «10 քայլ դեպի AMI ստանդարտ» դասընթացին:
Տաթև Ասպատուրյան
Տնօրենի օգնական
Ծնվել է 1997 թ.մարտի 16-ին ք.Մարտունիում։
2014-2018թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, բանասիրական ֆակուլտետ։
Այժմ սովորում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մանկավարժության և սոցիոլոգիայի բաժնում:
2017թ. հուլիսի 17-22-ը մասնակցել է «Մ.Մոնտեսսորիի համակարգով 3-6 տարեկան երեխաների հետ աշխատանքի հոգեբանա-մանկավարժական հիմունքները» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
2017թ. սեպտեմբերին մասնակցել է «10 քայլ դեպի AMI ստանդարտ» դասընթացին:
2018թ. հուլիսին մասնակցել է «2.5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացմանը նպաստող երկլեզու Մոնտեսսորի միջավայրի ձևավորումը» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
Ժանետա Մկոյան
AMI մանկավարժ
Ծնվել է 1962 թ. հունվարի 16-ին Թբիլիսիում:
2018 թ. Սանկտ Պետերբուրգում ավարտել է Մոնտեսսորի Բարձրագույն դպրոցը:
Աննա Ումրոյան
Մոնտեսսորի-մեթոդիստ
Ծնվել 1974թ. փետրվարի 4-ին ք.Երևանում։
2001թ. ավարտել է «Ուրարտու» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը։
2017թ. հուլիսի 17-22-ը մասնակցել է «Մ.Մոնտեսորիի համակարգով 3-6 տարեկան երեխաների հետ աշխատանքի հոգեբանա-մանկավարժական հիմունքները» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
2017թ. սեպտեմբերին մասնակցել է «10 քայլ դեպի AMI ստանդարտ» դասընթացին:
2017-2018թթ. Մոսկվայում մասնակցել է «Կրթական գործընթացի մեթոդական հիմունքները: Մանկավարժի աշխատանքը 3-6 տարեկան երեխաների հետ ըստ Մ.Մոնտեսսորիի համակարգի» դասընթացին: Ստացել է համապատասխան դիպլոմ:
2018թ. հունվարին մասնակցել է «Մոնտեսսորի մեթոդի թեորիան և փիլիսոփայությունը» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
2018թ. հուլիսին մասնակցել է «2.5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացմանը նպաստող երկլեզու Մոնտեսսորի միջավայրի ձևավորումը» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
Լիլիթ Բադալյան
Մոնտեսսորի-մեթոդիստ
Ծնվել է 1995 թ. սեպտեմբերի 23-ին Երևանում:
2017թ. ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:
2017թ. հուլիսի 17-22-ը մասնակցել է «Մ.Մոնտեսորիի համակարգով 3-6 տարեկան երեխաների հետ աշխատանքի հոգեբանա-մանկավարժական հիմունքները» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
2017թ. սեպտեմբերին մասնակցել է «10 քայլ դեպի AMI ստանդարտ» դասընթացին:
2018թ. հունվարին մասնակցել է «Մոնտեսսորի մեթոդի թեորիան և փիլիսոփայությունը» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
2018թ. հուլիսին մասնակցել է «2.5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացմանը նպաստող երկլեզու Մոնտեսսորի միջավայրի ձևավորումը» դասընթացին: Ստացել է համապատասխան հավաստագիր:
Վիգեն Խաչատրյան
Մարմնամարզություն
Ծնվել է 1997 թվականի մայիսի 24-ին Երևանում:
2014 թվականից մինչ օրս սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Միջազգային կարգի սպորտի վարպետ, գործող մարզիկ, ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ:
ՀՀ մեծահասակների առաջնության բազմակի չեմպիոն և մրցանակակիր, Եվրոպայի առաջնության մասնակից և մրցանակակիր, պատանիների 2-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչի մասնակից: