խնդրում ենք սպասել

կայքը բեռնվում է

Ամերիկյան փորձը Հայաստանում

2018 թվականի հունվարի 7-ից 14-ը հատուկ <<Վիլլա Մոնտեսսորի>> կենտրոնի հրավերով Հայաստան էր ժամանել Մոնտեսսորի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Լիլիան Բրյանը: Լ. Բրյանը ունի 55 տարվա Մոնտեսսորիի մեթոդով աշխատելու փորձառություն և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ: Նա ԱՄԻ ուսուցիչներ է վերապատրաստել աշխարհի տարբեր մասերում, օրինակ՝ Շվեդիա, Հարավային Աֆրկիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Թայլանդ:

Իր աշխատանքային գործունեության սկզբում նա հանձնարարություն է ստացել Մարիա Մոնտեսսորիի որդու՝ Մարիո Մոնտեսսորիի կողմից, ԱՄՆ-ի հարավում բացել առաջին Մոնտեսսորի ուսումնական կենտրոնը: Նա աշխարհահռչակ դասախոս է, ով իր լսարանին փոխանցում է ոչ միայն գիտելիք,այլև Մոնտեսսորի մեթոդաբանության փիլիսոփայությունը:

Կարող ենք ասել, որ մենք այն հաջողակներից ենք, որոնց բախտ վիճակվեց մի ամբողջ շաբաթ լսել տ. Բրյանի դասախոսությունը, և գեղեցիկ սկիզբ դնել երեխաների հետ տարվող աշխատանքին:

Դուք կարող եք հավանել նաեվ