Հանճարների <<բաղադրատոմսը>>
Ի՛նչ ընդհանրություն ունեն գրականության Նոբելյան դափնեկիրը, ամենաբարձր IQ ունեցող ԱՄՆ նախագահը, Օսկարակիր դերասանը, ժամանակակից համակարգչային աշխարհի կերպարը ձեւավորող անձը եւ մոլորակի ամենահայտնի համացանցային որոնման հեղինակը. Գաբրիել Գարսիա Մարկեսը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Քլունին, Բիլ Գեյթսը, Սերգեյ Բրինը դաստիարակվել են Մոնտեսսորիի համակարգով։
Եթե Դուք փնտրում եք համակարգ, որն ուղղված է Ձեր երեխայի զարգացմանը և ունակությունների բացահայտմանը, հավանաբար կհանդիպեք շատերին, ովքեր իրենց համարում են այդպիսին, բայց նրանցից միայն Մոնտեսսորիի մանկավարժությունն է արժանացել Նոբելյան մրցանակի: Ո՞րն է դրա բանալին: Պատասխանը շատ պարզ է «Ես ինքս»:
Մոնտեսսորիի համակարգը հիմնվում է նրա վրա, որ երեխային տրվում է մաքսիմում հնարավորություն ընտրել իրեն հետաքրքիր աշխատանք, խաղալ այնքան, որքան անհրաժեշտ է, կատարելագործվել և ուղղել սխալները: Դրա շնորհիվ նա սովորում է հասկանալ, թե ինչ է ուզում, ուշադրությունը կենտրոնացնում է կարեւոր բաների վրա, դառնում է անկախ եւ հաստատակամ: Մեծանալով, նա կարող է ինքնուրույն իր առջև խնդիրներ դնել և լուծել դրանք; Նա միշտ մոտիվացված կլինի և կկարողանա գտնել իր կյանքի ուղին, որն ուրախություն կպատճառի և՛ իրեն, և՛ նրանց ովքեր շրջապատում են: