խնդրում ենք սպասել

կայքը բեռնվում է

Մեր մասին

Մեր կենտրոնի գործունեության համար ընտրել ենք իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Երեխաների զարգացման այս ծրագիրը պատահական չէ ընտրված. Մոնտեսսորիի մեթոդաբանությունն այն դաստիարակչական համակարգերից է, որն ընդգրկում է երեխայի անհատականության բոլոր կողմերը: Այն ներառում է երեխայի զգացմունքային, խոսակցական և ինտելեկտուալ զարգացումները: Այս համակարգը խորապես մարդասիրական է, քանի որ հենված է երեխաների ֆիզիոլոգիական և հոգեբանական զարգացման վրա՝ հաշվի առնելով տարիքային բոլոր առանձնահատկությունները, ինչը շատ կարևոր է հատկապես նախադպրոցական տարիքի համար:

Մեր առաքելությունն է

Օգնել երեխային ամբողջությամբ բացահայտել իր ներուժը, մեծանալ որպես ազատ, հաջողակ, ուժեղ և հոգեպես առողջ մարդ և այդպիսով նրան նվիրել երջանիկ լինելու բերկրանքը:

1

Մեր նպատակն է

Ստեղծել սիրո, վստահության, համագործակցության միջավայր, որտեղ հարմար է ստանալ գիտելիքներ, զարգացնել հնարավորությունները և կատարել ընտրություն: Մենք հավատում ենք երեխային, որպեսզի նա հավատա իրեն: Մենք հարգում ենք երեխային, որպեսզի նա հարգի իրեն: Մենք օգնում ենք երեխաներին դառնալ հաջողակ ի օգուտ իր և Հայաստանի բարգավաճման:

1

Մոնտեսսորի մեթոդ

Աշխարհում Մոնտեսսորիի մանկավարժական մեթոդը դեռևս վաղուց ճանաչում է վայելում, իսկ հենց ինքը՝ Մարիա Մոնտեսսորին, լինելով առաջադեմ իտալացի գիտնական, բժիշկ-մարդաբան, փիլիսոփա, հոգեբան և հոգեբույժ, մանկավարժ-մարդասեր, վաստակել է ծնողների և գործընկերների հիացմունքն ու հարգալից հիշատակը: Մարիա Մոնտեսսորին գտնում էր, որ մարդու տիեզերական առաքելությունը նրանում է, որպեսզի բացահայտի իր ուրույն ծրագիրը, ազատ արձակի իր ներուժը, զարգացնի տաղանդը, որոնք տրված են Աստծո, Տիեզերքի, Բնության կողմից և կարողանա երախտիքով կիրառել այդ շնորհները՝ լիարժեք և երջանիկ ինքնահաստատման, ինչպես նաև աշխարհին ծառայելու նպատակով: Ընդհանրապես, Մոնտեսսորիի մանկավարժության մեջ մեծահասակը հանդես է գալիս որպես օգնական, որն ինքնուրույնության ճանապարհ է հարթում երեխայի համար՝ համաձայն «Օգնիր ինձ անել դա ինքնուրույն» սկզբունքի: Հակառակ դեպքում, մեծերի կողմից երեխաներին լիովին կառավարելու պարագայում, մեծ է երեխայի մեջ նրա համար օտար «ծրագրավորում» ներդնելու ռիսկը, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա կայացման ճանապարհին:

Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա

Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիան (AMA) հիմնադրվել է 2018 թվականի ապրիլին և պաշտոնապես դարձել է Մոնտեսսորի Միջազգային Ասոցիացիայի (AMI) անդամ 2019 թվականի ապրիլին: Ասոցիացիան պաշտպանում, քարոզում և նպաստում է Մարիա Մոնտեսորիի կողմից ձևավորված մանկավարժական սկզբունքներին և պրակտիկային ՝ մարդու լիարժեք զարգացման համար: