ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Հեռախոս
+374 11 500 800+374 44 500 800
Հասցե
ք.Երևան,Դեմիրճյան փ. 62
Մեր կենտրոնի գործունեության համար ընտրել ենք իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Երեխաների զարգացման այս ծրագիրը պատահական չէ ընտրված. Մոնտեսսորիի մեթոդաբանությունն այն դաստիարակչական համակարգերից է, որն ընդգրկում է երեխայի անհատականության բոլոր կողմերը: Այն ներառում է երեխայի զգացմունքային, խոսակցական և ինտելեկտուալ զարգացումները: Այս համակարգը խորապես մարդասիրական է, քանի որ հենված է երեխաների ֆիզիոլոգիական և հոգեբանական զարգացման վրա՝ հաշվի առնելով տարիքային բոլոր առանձնահատկությունները, ինչը շատ կարևոր է հատկապես նախադպրոցական տարիքի համար: ԱՎԵԼԻՆ
Մինչև 3 տարեկանների միջավայրում ամեն ինչ այնպես է կազմակերպված, որ երեխան ազատ է և չի կարող վնասել ինքն իրեն: Ամեն ինչ հարմարեցված է երեխայի ինքնուրույն գործունեության համար: Նա կարող է ազատ և ապահով տեղաշարժվել միջավայրում, խաղալ և զարգանալ իր տարիքին համապատասխան դիդակտիկ նյութերով: Մոնտեսսորի միջավայրը լիովին հնարավորություն է տալիս երեխային իրագործել իր բոլոր զգայուն ժամանակաշրջանների զարգացումը` հաշվի առնելով նրա անհատական տեմպը: Երեխան կարող է զբաղվել ընտրված նյութով այնքան, որքան նրան անհրաժեշտ է:
Մոնտեսսորի 3-ից 6 տարեկանի միջավայրը բաժանված է թեմատիկ գոտիների ըստ հետազոտությունների և հետաքրքրությունների։ Ունի հստակ կառուցվածքային տրամաբանություն. ներառում է բոլոր անհրաժեշտ նյութերը այդ տարիքի երեխաների կարիքներին համապատասխան։ 3-ից 6 տարեկան երեխաները սկսում են կարդալ և գրել, զգալիորեն մեծանում է բառապաշարը, սովորում են լուծել խնդիրներ, ուսումնասիրում են աշխարհի կառուցվածքն իրենց շուրջ և շարունակում են կլանել գիտելիքները շրջապատող աշխարհից։
Այստեղից սկսվում է ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ։ Մեր կենտրոնում հնարավորություններն ու կրթական որակը միավորվել են` ստեղծելու ապագայի քաղաքացուն: Մենք առաջնորդվում ենք կրթության բարձր չափանիշներով, որում մեծ դեր է խաղում մեր որդեգրած մեթոդաբանությունը։ Մեր բանիմաց մանկավարժներն երաշխավորում են աշակերտների սերն ուսման հանդեպ, դասերի լիարժեք պատրաստվածությունը, առաջադիմության բարձրացումը։
ք.Երևան,Դեմիրճյան փ. 62